Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի հավաքականի անդամ Մնացական Աբրահամյանը դարձավ Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:
Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային ծանրորդների պայքարում Մնացական Աբրահամյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 150 կգ, 155 կգ, 160 կգ: Այս ձևում Աբրահամյանը երրորդն էր:
Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 190 կգ, 196 կգ, 201 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդը առաջինն էր:
Երկամարտի 361 կգ արդյունքով Մնացական Աբրահամյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր: