Սերբական «Ցրվենա Զվեզդա»-ի և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտարարել է, որ կարող էր բաց թողնել Հայաստանի ազգային հավաքականի նոյեմբերյան խաղերը Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ։
«Մենք երկխոսություն ունեցանք, որը չպետք է տարածվեր մեր ազգային հավաքականից դուրս։ Բայց դա նորմալ է։ Այո, հնարավոր էր՝ ես չկարողանայի մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նոյեմբերյան խաղերին։ Դա արդեն անցյալում է։ Ես ուզում եմ օգտակար լինել Հայաստանի ազգային հավաքականին այնքան ժամանակ, քանի դեռ նրանք իմ կարիքն ունեն, և մարզչական անձնակազմը հավատում է ինձ։ Ես կգամ այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է, և քանի դեռ երկրպագուները հավատում են ինձ։
Տիկնիզյանը չի բացահայտել Եղիշե Մելիքյանի հետ տեղի ունեցած խոսակցության թեման։
Հարցին՝ ինչպես են հարաբերությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, նա պատասխանել է՝ գործնական։
«Բացառապես գործնական, ինչպես պետք է լինի խաղացողի և մարզչի միջև։ Մենք ունենք նպատակներ և խնդիրներ, որոնց պետք է միասին հասնենք»,- ասել է նա։