Սպորտ

«Ռադնիչկի»-ի մարզիչը մահացել է հենց խաղի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ռադնիչկի»-ի մարզիչը մահացել է հենց խաղի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ռադնիչկի» ակումբի գլխավոր մարզիչ Մլադեն Ժիժովիչը մահացել է Սերբիայի առաջնության խաղի ժամանակ։ Բոսնիացի մարզիչը 44 տարեկան էր։

Նոյեմբերի 3-ին «Ռադնիչկին» Սերբիայի Սուպերլիգայի 14-րդ տուրում մրցել է «Մլադոստի» դեմ։ Խաղի 22-րդ րոպեին Ժիժովիչը ուշաթափվել է և կորցրել գիտակցությունը։ Նրա մահվան մասին հայտարարվել է 20 րոպե անց։ Խաղը դադարեցվել է 41-րդ րոպեին։

Ժիժովիչը «Ռադնիչկիի» գլխավոր մարզիչ էր նշանակվել հոկտեմբերի 23-ին։ Նախկինում նա աշխատել է մակեդոնական «Շկուպի» ակումբում, Սաուդյան Արաբիայի «Ալ-Խոլուդ» ակումբում և բոսնիական «Բորաց», «Սլոբոդա», «Զրինսկի» և «Ռադնիկ» ակումբներում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական