Սպորտ

Հայ գրոսմայստերները ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 2-րդ փուլում են

Հայ գրոսմայստերները ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի 2-րդ փուլում են

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ 

Երկրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանի մրցակիցը Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանին է: Հայկ Մարտիրոսյանը կմրցի ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ: Գաբրիել Սարգսյանի մրցակիցն Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնն է:

Երկրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 4-ին՝ ժամը 13:30-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական