Սպորտ

Միշա Մելքոնյանի արդյունքը ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ում

Միշա Մելքոնյանի արդյունքը ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ում

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունները:

Երիտասարդ ծանրորդների 110 կգ քաշայինների պայքարում Հայաստանից Միշա Մելքոնյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 155 կգ ու 161 կգ: Հրում վարժությունում Մելքոնյանը բարձրացրեց 190 կգ: Երկամարտի 351 կգ արդյունքով` Միշա Մելքոնյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 7-րդն է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական