Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սուրեն Գրիգորյանը չմասնակցեց Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության հրում վարժությանը:
Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնությունների 88 կգ քաշային ծանրորդների պայքարում Սուրեն Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրեց 155 կգ: Սակայն չշարունակեց պայքարը հրում վարժությունում:
Գլխավոր մարզիչ ՝ Փաշիկ Ալավերդյան
Երկրորդ մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան
Սուրեն Գրիգորյանի նձնական մարզիչ ՝ Պողոս Պողոսյան