Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են պայքարը Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում
Երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ մտան 69 կգ քաշային կանայք: Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Հայաստանից Մերի Միսակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 88 կգ ու 92 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժությունում Միսակյանը գլխավերևում պահեց 114 կգ, 118 կգ: Այս վարժությունում Միսակյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Երկամարտի 210 կգ արդյունքով` Մերի Միսակյանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երրորդն է: