Սպորտ

4 հայ շախմատիստ հարյուր տոկոսանոց արդյունք ունի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում

4 հայ շախմատիստ հարյուր տոկոսանոց արդյունք ունի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությունում

Չորս հայ շախմատիստներ ունեն հարյուր տոկոսանոց արդյունք Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:

Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

3 խաղափուլից հետո 3 միավոր ունեն Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ), Նվարդ Հայրապետյանը (մինչև 18 աղջիկներ), Մանվել Վարդանյանը (մինչև 8 պատանիներ) և Տիգրան Պետրոսյանը (մինչև 8 պատանիներ):

4-րդ խաղափուլը կմեկնարկի նոյեմբերի 1-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական