Սպորտ

Վահե Աղասյանը՝ Եվրոպանի առաջնության ոսկե մեդալակիր

Վահե Աղասյանը՝ Եվրոպանի առաջնության ոսկե մեդալակիր

Քիշնևում մեկնարկած Մ-23 Եվրոպանի առաջնության առաջին օրը 60կգ քաշային կարգում ԲԿՄԱ զինծառայող Վահե Աղասյանը, տանելով 5 հաղթանակ, գրավեց առաջին տեղը և նվաճեց ոսկե մեդալ, հայտնում են Հայաստանի Ձյուդոյի Ֆեդերացիայից։

Առաջին գոտեմարտում Վահեն հաղթեց բուլղարացի Հրիստո Հրիստովին, այնուհետև իսպանացի Լուիս Բարոսսո Լոպեսին, երրորդ գոտեմարտում՝ մոլդովացի Վլադիմիր Յակոմիին, քառորդ եզրափակչում հաղթանակ տարավ բելգիացի Օլիվիե Նաերտի նկատմամբ և եզրափակչում հաղթեց վրացի մարզիկ Մատե Գոգոբերիշվիլիին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական