Իտալացի մասնագետ Լուչիանո Սպալետին և Թուրինի «Յուվենտուսը» պայմանագիր են կնքել։
«La Gazzetta dello Sport»-ը և Ջանլուկա Դի Մարցիոն հաղորդում են, որ մարզիչը հինգշաբթի այցելել է թուրինյան ակումբի գրասենյակ և պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի ամառը, երկու տարով երկարաձգման հնարավորությամբ, եթե թիմը հայտնվի Չեմպիոնների լիգա դուրս բերող գոտում։
Այնուհետև Սպալետին լուսանկարվել և ինքնագրեր է բաժանել։ Հավաքված «Յուվենտուսի» երկրպագուները ջերմ ընդունելություն են ցուցաբերել մարզչին։
Նշենք, որ մարզչի շնորհանդեսի արարողությունը տեղի կունենա ասյօր։
Ավելի վաղ «Յուվենտուսը» հեռացրել էր Իգոր Տուդորին՝ ութ խաղում ոչ մի հաղթանակ չտանելու համար։ Թիմը Ա Սերիայում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                