Սպորտ

Վահե Աղասյանը հռչակվել է Եվրոպայի Մ23 չեմպիոն

Վահե Աղասյանը հռչակվել է Եվրոպայի Մ23 չեմպիոն

Հայ ձյուդոյիստ Վահե Աղասյանը (60 կգ) հռչակվել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով վրացի մրցակցին։

Քիշնևում կայացած մրցաշարում հայ ձյուդոյիստը հաղթել է Բուլղարիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Բելգիայի մրցակիցներին, իսկ եզրափակիչ գոտեմարտում առավելության է հասել վրացի Մատե Գոգոբերիշվիլիի նկատմամբ։

Սա Հայաստանի այս տարիքային խմբի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնությունում. վերջին անգամ դա տեղի էր ունեցել 2003 թվականին, երբ հաղթել էր Արմեն Նազարյանը՝ 22 տարի առաջ։

Վերջին անգամ Հայաստանը մեծահասակների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում հաղթել էր 2019 թվականին, երբ Ֆերդինանդ Կարապետյանը դարձել էր չեմպիոն։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական