ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում են Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:
79 կգ քաշային ծանրորդների մրցման պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը հաջորդաբար բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժության առաջին մոտեցմամբ` բարձրացնելով 185 կգ, Մկրտչյանը սահմանեց երկամարտի Եվրոպայի ռեկորդ: Այս վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց նաև 188 կգ: Այս ձևում նա երկրորդն է:
Երկամարտի 338 կգ արդյունքով` Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է:
79 կգ քաշային ծանրորդների պայքարում Մարտին Պողոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցություն ունեցավ: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 175 կգ, 182 կգ: Այս ձևում Պողոսյանը 3-րդն է:
 
                
             
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                