Հայաստանի հավաքականը Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում երրորդ ոսկե մեդալը նվաճեց: Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Տիգրան Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 131 կգ, 136 կգ ու 145 կգ: Վերջին մոտեցումով մեր ծանրորդը Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց:
Այս վարժությունում Կարապետյանն առաջինն է: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 166 կգ, այնուհետ172 կգ ու 176 կգ` սահմանելով ԵԱ-ի նոր ռեկորդ: Այստեղ ևս նա առաջինն էր: Երկամարտի 321 կգ արդյունքով` Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Երիտասարդների Եվրոպայի առաջնության 71 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը երեք հաջող մոտեցմամբ պոկեց 131 կգ, 136 կգ, 143 կգ: Այս վարժությունում Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ:
Հրում վարժությունում նա բարձրացրեց 166 կգ, հետո 175 կգ` դառնալով ԵԱ-ի նոր ռեկորդակիր: Այս վարժությունում նա կրկին երկրորդն էր: Երկամարտի 318 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն: