Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ հոկտեմբերի 30-ին Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնություններում Հայաստանն ունի երեք մասնակից:
Երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնեն 71 կգ` Տիգրան Կարապետյանն ու Նարեկ Գրիգորյանը: Նրանց մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 18:00-ին:
Այնուհետ ժամը 20:00-ին մինչև 23 տարեկանների մրցաշարում մեդալային պայքարի մեջ կմտնի 71 կգ` Գոռ Սահակյանը: