Հայաստանն առաջին մեդալն է նվաճում Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում: Կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, 89 կգ, 91 կգ: Այս վարժությունում Գրիգորյանն արժանացավ ոսկե մեդալի:
Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 112 կգ, 116 կգ, 123 կգ: Վերջին մոտեցմամբ նա սահմանեց նաև Եվրոպայի ռեկորդ: Այս ձևում նա կրկին առաջինն էր: Երկամարտի 214 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է: