«Բարսելոնայում» հնարավոր են համարում, որ «Ռեալը» փորձում է վարկաբեկել Լամին Յամալին:
Diario Sport-ը գրում է, որ կատալոնական ակումբի ղեկավարության որոշ անդամներ կարծում են, որ «Ռեալը» կանգնած է 18-ամյա վինգերի նկատմամբ զրպարտչական արշավի հետևում:
«Բարսելոնայում» կարծիք կա, որ մադրիդյան ակումբը վախենում է այն խնդիրներից, որոնք Յամալը կարող է պատճառել խաղադաշտում երկարաժամկետ կտրվածով, ինչպես նախկինում արել է Լիոնել Մեսսին:
Նշվում է, որ «Բարսելոնան» մտադիր է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Յամալին պաշտպանելու համար և հնարավորինս շուտ դադարեցնել խոսակցությունները «Կլասիկոյում» կրած պարտության մասին: