ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ մեր ծանրորդները սկսում են պայքարը Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում:
Հոկտեմբերի 29-ին Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի երեք մասնակից:
Երևանի ժամանակով 17:00-ին մեդալների համար կպայքարի Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ):
Արդեն 19:00-ին իրենց մրցելույթները կսկսեն 60 կգ` Գառնիկ Չոլակյանն ու Սեյրան Խուդանյանը: