Սպորտ

«Ինտեր»-ում շոկի մեջ են դժբախտ պատահարից հետո

«Ինտեր»-ում շոկի մեջ են դժբախտ պատահարից հետո

Միլանի «Ինտերի» դարպասապահ Խոսեպ Մարտինեսը վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու, ով անցնելիս է եղել էլեկտրական անվասայլակով:

«Quicomo» պարբերականի տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու փրկարարները, սակայն տուժածին չեն կարողացել օգնել. նա տեղում մահացել է:

Մարտինեսը դեռ չի մեկնաբանել կատարվածը։ Նշվում է, որ նա շոկի մեջ է, թեև ինքը չի տուժել։ Ակումբը դեռ հայտարարությամբ հանդես չի եկել: Հայտնի է, որ ի նշան սգո՝ չեղյալ է հայտարարվել թիմի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր տեղի ժամանակով 14:00-ին:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական