Սպորտ

Մեծ սկանդալ թուրքական ֆուտբոլում․ յուրաքանչյուր չորրորդ մրցավար խաղադրույք է դնում

Մեծ սկանդալ թուրքական ֆուտբոլում․ յուրաքանչյուր չորրորդ մրցավար խաղադրույք է դնում

Թուրքիայում նոր սկանդալ է բռնկվել ֆուտբոլային ոլորտում։ Daily Sabah-ի տեղեկություններով՝ երկրի ֆուտբոլային ֆեդերացիան (TFF) ներքին քննություն է անցկացրել և պարզել, որ գործող ֆուտբոլային մրցավարների զգալի մասը կապ ունի բուքմեյքերական ընկերությունների հետ։

Ֆեդերացիայի ուսումնասիրության արդյունքները զարմացրել են բոլորին․ 571 մրցավարից 371-ը ունեն խաղադրույքների հաշիվներ, իսկ 152-ը պարբերաբար խաղադրույքներ են կատարում։

Ֆեդերացիան խոստանում է խիստ միջոցներ ձեռնարկել․ բոլոր հայտնաբերված մրցավարներին սպասվում են որակազրկումներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև նյութերի փոխանցում իրավապահ մարմիններին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական