«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լուրջ վնասվածք է ստացել Նապոլիի դեմ խաղի ժամանակ։ 36-ամյա ֆուտբոլիստը խաղի 32-րդ րոպեին վնասել է ձախ ազդրի մկանը և փոխարինվել։
Երկուշաբթի օրը կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ վնասվածքը լուրջ է։ Լավագույն դեպքում Մխիթարյանը կվերադառնա մեկ ամիս անց՝ նոյեմբերի 26-ին «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղում կամ դրանից անմիջապես հետո։
Եթե խոսքը մկանի երկրորդ աստիճանի լարվածության մասին է, ապա նա կբացակայի մոտ 6 շաբաթ և կվերադառնա միայն դեկտեմբերին։ Ամեն ինչ կախված կլինի մկանի վերականգնողական ընթացքից։
Մխիթարյանը այս ընթացքում բաց կթողնի մի քանի կարևոր հանդիպում, այդ թվում՝ նոյեմբերի 23-ի միլանյան դերբին։