Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է խորվաթ մասնագետ Իգոր Տուդորի հրաժարականի մասին։ Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մասիմո Բրամբիլան, ով գլխավորում է «Յուվենտուսի» պահեստային թիմը։
Տուդորը «Յուվենտուսը» գլխավորում էր 2025 թվականի մարտից, նախորդ ամռանը մարզչի հետ պայմանագիրը երկարաձգվել էր մինչեւ 2027 թվականը: Վերջին խաղում նրա գլխավորությամբ թիմը 0:1 հաշվով պարտվել է «Լացիոյին»՝ բոլոր մրցաշարերում առանց հաղթանակների շարքը երկարացնելով մինչև 8-ի: Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «բյանկոներին» 8-րդն է՝ 8 տուրերում վաստակելով 12 միավոր: