Սպորտ

Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սուրեն Աղաջանյանը՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Աղաջանյանը բրոնզե մեդալ է նվաճել 60 կգ քաշային կարգում։

Մեդալային գոտեմարտում Աղաջանյանը 8:0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ Մաքսվել Բլեքի նկատմամբ:

Բրոզնե մեդալի համար գոտեմարտել է նաև 72 կգ քաշային Գասպար Տերտերյանը, սակայն 1:3 հաշվով պարտություն է կրել: Հայ ըմբիշը մինչ այդ հաղթանակներ էր տարել Շվեդիայի, Հնդկաստանի, Ղրղզստանի և ԻԻՀ ներկայացուցիչների նկատմամբ:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Ռազմիկ Քուրդյանն ավելի վաղ արծաթե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում: 130 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը, տանելով 4 հաղթանակ, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժերը չափել է Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ֆարդին Հեդայատիի նկատմամբ: Եզրափակչում, սակայն, Քուրդյանը զիջել է 8:0 հաշվով` դառնալով ԱԱ-ի արծաթե մեդալակիր:

Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը կանցկացվի մինչև հոկտեմբերի 27-ը:

Հաջորդիվ Մ23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցեն ազատ ոճային ըմբիշները: Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Նորիկ Հարությունյանը (57 կգ), Լևիկ Միքայելյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Չոլակյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) և Խաչոտւր Խաչատրյանը (125 կգ):

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական