Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող սպորտային մարմնամարզության մեծահասակների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Հայ մարզիկը նժույգ թափեր վարժությունում վաստակել է 14,600 միավոր և բավական երիտասարդ տարիքին՝ 18 տարեկան, նվաճել արծաթե մեդալ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյան վաստակել է 14,433 միավոր։