Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներկա է եղել Ռուսաստանի Գավաթի խաղարկության ԲԿՄԱ-«Ակրոն» հանդիպմանը: Մարզադաշտից մոսկովյան թիմի պաշտան Արտյոմ Բանդիկյանի խաղին հետևելուց հետո մարզիչը զրուցել է ֆուտբոլիստի հետ:
Մելիքյանը ծանոթացել է Բանդիկյանի խաղային մտածողությանը և որակներին, քննարկել նրա՝ ազգային հավաքականում ելույթ ունենալու հնարավորությունները: