Սպորտ

ՖԻՖԱ-ն կարող է փոխել խաղից դուրս վիճակի կանոնը

ՖԻՖԱ-ն կարող է փոխել խաղից դուրս վիճակի կանոնը

ՖԻՖԱ-ն մտադիր է 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ էական փոփոխություններ կատարել խաղից դուրս վիճակի ֆիքսման կանոնների մեջ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով նախկին մրցավար Իտուռալդե Գոնսալեսին։

Խոսքը վերաբերում է այն կանոնին, որը հայտնի է որպես «Վենգերի օրենք»։ Դրա հեղինակը Արսեն Վենգերն է, ով ներկայումս զբաղեցնում է ՖԻՖԱ-ում համաշխարհային ֆուտբոլի զարգացման տնօրենի պաշտոնը։ Վենգերի նախաձեռնության համաձայն՝ խաղից դուրս վիճակ կֆիքսվի միայն այն դեպքում, եթե հարձակվողի և պաշտպանի միջև կա տեսանելի տարածություն։ Եթե խաղացողները գտնվում են միևնույն գծի վրա՝ նույնիսկ մասամբ, օրինակ՝ եթե հարձակվողի կրունկը համընկնում է պաշտպանի ոտնաթաթի հետ, ապա խաղից դուրս վիճակ չի արձանագրվի։

«Գործընթացը հետևյալն է. հոկտեմբերի կամ նոյեմբերի վերջին 23 խաղացողից և 11 մրցավարից բաղկացած փորձագետների կոմիտեն քննարկելու է նոր առաջարկությունները։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս կոմիտեին ղեկավարում է ինքը՝ Վենգերը, նախաձեռնության հեղինակը։ Եթե գաղափարն անցնում է այս փուլը, այն տեղափոխվում է հունվարի 20-ին տարեկան ժողովի օրակարգ, այնուհետև՝ ընդհանուր նիստի, որը տեղի է ունենում փետրվարի վերջին կամ մարտի սկզբին։ Այս փուլ հասած առաջարկությունների 95%-ը սովորաբար հաստատվում է»,- նշել է Իտուռալդեն։

Նոր կանոնը կարող են փորձարկվել արդեն 2026 թվականին՝ աշխարհի առաջնության ժամանակ։ Եթե փոփոխությունը ընդունվի, խաղից դուրս վիճակի ֆիքսումը կդառնա ավելի ճկուն՝ նպաստելով հարձակողական ֆուտբոլին և նվազեցնելով տեխնիկական սխալների հնարավորությունը՝ հատկապես կիսավտոմատ համակարգերի օգտագործման ժամանակ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական