Սպորտ

Լուկակուի հարազատները հոր մարմինը տեղափոխելու համար գումար են շորթել

Լուկակուի հարազատները հոր մարմինը տեղափոխելու համար գումար են շորթել

Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռոմելու Լուկակուն հայտնել է, որ հարազատներն իրենից գումար են շորթել հանգուցյալ հոր մարմինը Բելգիա տեղափոխելու իրավունքի համար:

«Մեզ համար ցավալի է, որ չենք կարող արժանապատիվ ճանապարհել մեր հորը, բայց որոշ մարդիկ չէին ցանկանում, որ դա տեղի ունենա։

Այժմ մենք հասկանում ենք, թե ինչու էր հայրիկը մեզ հեռու պահում ընտանիքի որոշ անդամներից»,- ասել է Լուկակուն։

Ռոժե Լուկակուն մահացել է 58 տարեկան հասակում։ Նա 5 խաղ է անցկացրել Զաիրի (այժմ՝ Կոնգո) հավաքականում և մեկ գոլի հեղինակ դարձել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական