Սպորտ

Ինչպես հին ու բարի օրերին. Մեսսին և Ռոնալդուն նոր պատմական ռեկորդների հեղինակ

Ինչպես հին ու բարի օրերին. Մեսսին և Ռոնալդուն նոր պատմական ռեկորդների հեղինակ

Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը։ Արգենտինայի հավաքականի ավագը երկու գոլային փոխանցում է կատարել Պուերտո Ռիկոյի դեմ 6:0 հաշվով հաղթական խաղում։ 60 գոլային փոխանցումով Մեսսին անցել է Նեյմարին և Լենդոն Դոնովանին, որոնք ունեին 58-ական փոխանցում։

Մեսսին իր առաջին միջազգային գոլային փոխանցումը կատարել է 19 տարեկանում՝ 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, երբ Արգենտինան 6:0 հաշվով հաղթեց Սերբիային։

Մեսսիի հավերժական մրցակիցը՝ 40-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն, շարունակում է կերտել նոր ռեկորդներ։ Պորտուգալացին հարձակվողը երկու գոլ է խփել Պորտուգալիայի և Հունգարիայի միջև 2:2 ավարտված խաղում։ Ռոնալդուն գրանցել է իր 40-րդ գոլը աշխարհի առաջնության ընտրական փուլերում՝ դառնալով պատմության ամենաշատ գոլ խփող ֆուտբոլիստը որակավորման խաղերում։ 

Ընդհանուր առմամբ, Ռոնալդուն հեղինակել է 143 գնդակ, իսկ ակումբների և հավաքականի համար խփած գոլերի ընդհանուր թիվը հասել է 947-ի։ Նա ընդամենը 53 գոլով է հեռու 1000 գոլի նիշից՝ դառնալու համար առաջին ֆուտբոլիստը, ով կհասնի այդ ցուցանիշին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական