Ավարտվեց ԱԱ-2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 4-րդ տուրի Իռլանդիա-Հայաստան հանդիպումը։ Առաջին խաղակեսն անցավ ոչ դինամիկ պայքարում, ինչն էլ արտացոլվեց հաշվի վրա՝ 0։0։
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով։ Մրցակցի դեմքին հարվածելու համար 52-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց մեր ընտրանու ավագ Տիգրան Բարսեղյանը։
70-րդ րոպեին Իռլանդիայի հավաքականը, որոշ չափով օգտվելով թվային առավելությունից, կարողացավ բացել հաշիվը։ Գոլն իր ակտիվում գրանցեց Էվան Ֆերգյուսոնը՝ 1։0։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։ Եղիշե Մելիքյանի սաներին չհաջողվեց փրկել խաղը։
Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումները կկայանան նոյեմբերի 13-ին և 16-ին։ Հայաստանի հավաքականը նախ սեփական հարկի տակ կընդունի Հունգարիային, ապա արտագնա խաղում ուժերը կչափի Պորտուգալիայի հավաքականի հետ։
