Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 8-րդ խաղափուլում 3:1 հաշվով առավելության է հասել Թուրքիայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանի և Էլինա Դանիելյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը նույնպես մրցել է Թուրքիայի հավաքականի հետ, հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով: Հաղթանակ է տարել Գաբրիել Սարգսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանի և Հայկ Մարտիրոսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով: