Սպորտ

Շախմատի կանանց հավաքականը հաղթել է Հունգարիայի հավաքականին

Շախմատի կանանց հավաքականը հաղթել է Հունգարիայի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Հունգարիայի հավաքականի նկատմամբ:

Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։

Այսօր հաղթել են Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: Լիլիթ Մկրտչյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Իսպանիայի հավաքականի հետ:

Հաղթանակ է տարել Հայկ Մարտիրոսյանը: Շանթ Սարգսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Առաջնության ավարտին մնացել է 2 խաղափուլ։

Այս պահին Հայաստանի կանանց հավաքականը 36 թիմերի մեջ կիսում է 5-9-րդ հորիզոնականները, իսկ տղամարդկանց հավաքականը 40 երկրների մեջ գտնվում է 10-րդ հորիզոնականում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական