Սպորտ

Հունգարիայի հավաքականը հաղթեց Հայաստանի ընտրանուն

Հունգարիայի հավաքականը հաղթեց Հայաստանի ընտրանուն

Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան - Հունգարիա ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով՝ հօգուտ Հունգարիայի։

Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում Հունգարիայի հավաքականն աչքի ընկավ՝ 1։0։

Երկրորդ գոլը հունգարացիները խփեցին խաղին ավելացված վերջին 4-րդ րոպեի ընթացքում։

Հունգարիան վաստակել է 4 միավոր և բարձրացել երկրորդ հորիզոնական F խմբում: Հայաստանը 3 միավորով երրորդ տեղում է:

Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Դուբլինում՝ Իռլանդիայի դեմ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական