«Ինտեր Մայամին» հետաքրքրված է Նեյմարով։ Դեռևս բանակցություններ չեն ընթացել, սակայն 33-ամյա բրազիլացի հարձակվողի ներկայացուցիչները «Սանթոս»-ում ուսումնասիրում են հնարավոր տրանսֆերի առավելությունները։
Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։ «Ինտեր Մայամի» տեղափոխվելու հեռանկարը կարող է հետաքրքրել նաև Նեյմարին այս փուլում։
Ավելին, Մայամիում բրազիլացին կարող է կրկին խաղալ Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի հետ, որոնց հետ նա խաղացել է «Բարսելոնայում»։