Նորվեգիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը չեմպիոն դարձավ։
Նա նախ պոկում վարժությունում փոքր ոսկի նվաճեց։
Հրում վարժությունում Լալայանը ևս փոքր ոսկի նվաճեց՝ երկամարտի արդյունքում աշխարհի չեմպիոն դառնալով։
Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը արծաթե մեդալ նվաճեց։
Պոկում և հրում վարժություններում նա ևս փոքր արծաթ նվաճեց։