Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականները մրցել են Ադրբեջանի հետ

Շախմատի Հայաստանի հավաքականները մրցել են Ադրբեջանի հետ

Ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ խաղափուլը։ Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցեց Ադրբեջանի թիմի հետ։ Հանդիպումն ավարտվեց Ադրբեջանի օգտին՝ 2.5:1.5 հաշվով։

Կանանց հավաքականը նույնպես մրցեց Ադրբեջանի թիմի հետ, և հանդիպումն ավարտվեց Ադրբեջանի օգտին՝ 3:1 հաշվով։

Առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ։ Այս պահին Հայաստանի կանանց հավաքականը 36 թիմերի մեջ կիսում է 9-րդ հորիզոնականը, իսկ տղամարդկանց հավաքականը՝ 40 երկրների մեջ 11-րդ հորիզոնականը։

Վաղը հանգստյան օր է։ Հաջորդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին։ 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Իսպանիայի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Հունգարիայի հավաքականի։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական