Սպորտ

Գարիկ Կարապետյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Գարիկ Կարապետյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Նորվեգական Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 187 կգ: Այս վարժությունում մեր ծանրորդը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով նա աշխարհի առաջնությունում 4-րդն է:

Հայաստանի ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող մասնակցեց: Նա չբարձրացրեց 185 կգ ու 187 կգ: Մարտիրոսյանը չմասնակցեց հրում վարժությանը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական