Սպորտ

Պայքարի մեջ են մտնում Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը

Պայքարի մեջ են մտնում Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 10-ին ելույթները կսկսեն 110 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականից այս քաշային կարգում ընդգրկված են աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզ-2024-ի մասնակից Գարիկ Կարապետյանը:

110 կգ քաշային ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:30-ին: Այն կցուցադրվի Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական