Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ խաղափուլում: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնտենեգրոյի հավաքականի նկատմամբ: Այսօր հաղթել են Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը: Գաբրիել Սարգսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: