Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Աննա Ամրոյանը մասնակցեց աշխարհի առաջնությանը, հայտնում են ֆեդերացիայից։
Կանանց 77 կգ քաշային ծանրորդների B ենթախմբում` Աննա Ամրոյանը պոկեց 100 կգ և հրեց 130 կգ: Երկամարտում նա հավաքեց 230 կգ: Այս ենթախմբում Ամրոյանը 4-րդն է: