Սպորտ

«Բոկա Խունիորսը» սգի մեջ է

«Բոկա Խունիորսը» սգի մեջ է

«Բոկա Խունիորսի» արգենտինացի հայտնի ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Միգել Անխել Ռուսոն մահացել է 69 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է Բուենոս Այրեսի թիմը:

«Միգելն անջնջելի հետք է թողել մեր հաստատությունում և միշտ կլինի ուրախության, ջերմության և ջանքերի օրինակ», - ասվում է ակումբի ստարածած հաղորդագրության մեջ:

Ռուսոն վերջին անգամ մասնակցել է «Բոկա Խունիորսի» խաղին սեպտեմբերի 21-ին: Այդ ժամանակից ի վեր նրան փոխարինել է օգնական Կլաուդիո Ուբեդան։ 

Արգենտինական ԶԼՄ-ների տվյալներով՝ նա միզուղիների ինֆեկցիա է ստացել այն բանից հետո, երբ 2017 թվականին նրա մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ 

Գնահատեք հոդվածը

4.5 /5
2
գնահատական