Սպորտ

Անսովոր կլինի նայել ձախ և չտեսնել քեզ այնտեղ. Մեսսին՝ Ալբային

Անսովոր կլինի նայել ձախ և չտեսնել քեզ այնտեղ. Մեսսին՝ Ալբային

Լիոնել Մեսսին արձագանքել է Ժորդի Ալբայի՝ կարիերան ավարտելու որոշմանը: Արգենտինացին մեկնաբանել Ալբայի ինստագրամյան հրաժեշտի գրառումը։

«Շնորհակալ եմ, Ժորդի։ Ես քեզ շատ կկարոտեմ: Այն ամենից հետո, ինչ մենք միասին ապրել ենք, ինձ համար անսովոր կլինի նայել ձախ և չտեսնել քեզ այնտեղ:

Անհավատալի է, թե քանի անգամ ես ինձ օգնել այս բոլոր տարիներին։ Հիմա ո՞վ է ինձ փոխանցում կատարելու»…- գրել է Մեսսին:

Նշենք, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու մտադրության մասին Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հայտնել է իր էջում:

Մեսսին և Ալբան «Բարսելոնայի» կազմում միասին հանդես են եկել 2012-21 թվականներին: 2023 թվականի ամռանից նրանք սկսեցին հանդես գալ արդեն «Ինտեր Մայամիի» կազմում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական