Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Պորտուգալիայի հավաքականում իր վաստակի համար ստացած մրցանակի մասին:
Երեքշաբթի օրը «Ալ Նասրա»-ի 40-ամյա հարձակվողը ստացել է Globo Prestígio մրցանակը Պորտուգալիայի հավաքականում անցկացրած 22 տարիների համար:
Խոսելով ստացած պարգևի մասին՝ հարձակվողն ընդգծել է, որ այն ընկալում է ոչ թե որպես հրաժեշտի խորհրդանիշ, այլ, ավելի շուտ, որպես շարունակվող կարիերայի մեծարում:
«Սա մրցանակ չէ կարիերայի ավարտի պատվին։ Ես այն ընկալում եմ որպես տարիների ջանքերի, նվիրվածության և հավակնությունների ճանաչում։
Ես սիրում եմ հաղթել, օգնել երիտասարդ սերնդին, իսկ նրանք օգնում են ինձ՝ պահպանել իմ մակարդակը և շարունակել մրցակցել։
Հենց դա է ինձ ոգեշնչում՝ մրցել երիտասարդների հետ։ Ես մինչև հիմա դրան կրքով եմ մոտենում»,- ասել է Ռոնալդուն Portugal Football Globes-ի արարողության ժամանակ: