Սպորտ

Կանավարոն կգլխավորի Ուզբեկստանի հավաքականը

Կանավարոն կգլխավորի Ուզբեկստանի հավաքականը

2006 թվականի աշխարհի չեմպիոն և «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն իր մարզչական շտաբի հետ ժամանել է Ուզբեկստան, հայտնում է Ուզբեկստանի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը:

«Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու Ֆաբիո Կանավարոն իր մարզչական շտաբի հետ ժամանել է Տաշքենդ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կանավարոն բանավոր համաձայնություն է տվել Ուզբեկստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը դառնալու համար: Ուզբեկստանի ֆուտբոլի ասոցիացիան պաշտոնապես հաստատել է իտալացու հետ բանակցությունները: 

Կանավարոն թիմը կգլխավորի 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, որտեղ հավաքականն արդեն որակարվորվել է։ Կողմերը համաձայնեցրել են պայմանագրի պայմանները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական