Սպորտ

Մբապեն վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Ֆրանսիայի հավաքականի խաղերը

Մբապեն վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Ֆրանսիայի հավաքականի խաղերը

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն կոճի վնասվածք է ստացել Իսպանիայի Պրեմիեր լիգայի ութերորդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում, հայտարարել է «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։

Խաղը տեղի է ունեցել Մադրիդում շաբաթ օրը և ավարտվել է 3-1 հաշվով՝ «Ռեալ Մադրիդի» օգտին։ Մբապեն գոլ է խփել 81-րդ րոպեին, բայց վնասվածքի պատճառով փոխարինվել է երկու րոպե անց։

«Կիլիանն արդեն անհարմարություն էր զգում կոճի հատվածում, և մենք կհետևենք իրավիճակին։ Մենք չենք կարող հաստատել, թե արդյոք Մբապեն կլինի ազգային հավաքականի հետ։ Հուսով ենք, որ իրավիճակը չի վատանա, բայց ես այս պահին ոչինչ չեմ կարող ասել», - Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ֆրանսիան հոկտեմբերի 10-ին տանը կխաղա Ադրբեջանի, իսկ հոկտեմբերի 13-ին՝ Իսլանդիայի դեմ։ Երկու խաղից հետո Ֆրանսիայի հավաքականը վեց միավորով գլխավորում է D խումբը։

Այս մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 խաղ՝ խփելով 14 գոլ։ Ինը գոլով նա Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական