Սպորտ

Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

Հայաստանի հավաքականները հաղթանակով են մեկնարկել  շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում

Հայաստանի հավաքականները հաղթանակով մեկնարկեցին 2025 թվականի շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Լիտվայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել Շանթ Սարգսյանը (1-ին խաղատախտակ) և Արամ Հակոբյանը (4-րդ խաղատախտակ):

Կանանց հավաքականը նույնպես 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Էստոնիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը (2-րդ խաղատախտակ) և Սուսաննա Գաբոյանը (4-րդ խաղատախտակ):

2-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական