Նորվեգիայում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը պոկում վարժությունում փոքր արծաթ նվաճեց՝ բարձրացնելով 154 կգ։
Հրում վարժությունում, սակայն, Սահակյանը ձախողեց բոլոր 3 մոտեցումները՝ չկարողանալով հրել 182 կգ ծանրաձողը։
Սահակյանի նվաճած փոքր արծաթը Հայաստանի հավաքականի առաջին մեդալն է այս առաջնությունում։