Սպորտ

Կայացել է ՈՒԵՖԱ-ի տարեկան համաժողովը

Կայացել է ՈՒԵՖԱ-ի տարեկան համաժողովը

Աթենքում կայացել է ՈՒԵՖԱ-ի ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության տարեկան համաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի, այլ կոնֆեդերացիաների, շահառուների, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների ներկայացուցիչներ` քննարկելու ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ոլորտում վերջին նորությունները, մարտահրավերները և լավագույն փորձը։

ՀՖՖ-ից համաժողովին մասնակցել են ՀՖՖ Գլխավոր քարտուղար, ՈւԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման կոմիտեի անդամ Արթուր Ազարյանը, ՀՖՖ ակումբների արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը, բաժնի պետի տեղակալ Նաիրա Աբրամյանը և բաժնի մասնագետ Նունե Սարգսյանը։

Համաժողովը արժեքավոր հարթակ էր փորձի փոխանակման և եվրոպացի գործընկերների հետ գործակցության խորացման համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական