Սպորտ

Դարպասապահը երեք րոպեում երեք 11-մետրանոց է ետ մղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դարպասապահը երեք րոպեում երեք 11-մետրանոց է ետ մղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բերքե Օզերը խոսել է Եվրոպայի լիգայի 2-րդ տուրում «Ռոմայի» նկատմամբ «Լիլի» տարած հաղթանակի մասին:

Նրա համար դրամատիկ դասավորված երեկոյի ընթացքում «Լիլի» թուրք դարպասապահը երեք րոպեում ետ է մղել երեք 11-մետրանոց հարված. 82-րդ րոպեին 11-մետրանոցից երկու անգամ հետ է մղել Արտյոմ Դովբիկի հարվածները, իսկ 85-րդ րոպեին սեյվ է իրականացրել Մատիաս Սոուլեի հարվածից հետո:

Հատկանշական է, որ նման բան առաջին անգամ է տեղի ունենում մրցաշարի անցկացման պատմության մեջ:

«Խաղից առաջ ես խոստացա ընկերուհուս, որ ոչ մի գոլ չեմ բաց թողնի։ Նա ասաց, որ երկար ժամանակ ես դարպասս անառիկ չէի պահել։ Ես չէի կարծում, որ այդքան դժվար կլինի, բայց, վերջիվերջո, կարողացա անառիկ պահել դարպասը։ Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչպես դա արեցի։ Եթե չորրորդ 11-մետրանոց լիներ, ես դա էլ ետ մղեի։ Բայց դա անհավանական երեկո էր թիմի համար։ Ինձ համար ամենակարևորը երեք միավորն է, ոչ թե՝ երեք 11-մետրանոցը», - ասել է 25-ամյա թուրք դարպասապահը։

Նշենք, որ ֆրանսիական ակումբն արտագնա խաղում հաղթել է 1:0 հաշվով: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական