Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ Ինդոնեզիայում այսօր մեկնարկեց Սամբոյի պատանիների և երիտասարդների 2025թ․ աշխարհի առաջնությունը։
Պատանիների 71 կգ քաշային կարգում Գոռ Շատվերյանը արժանացավ բրոնզե մեդալի, իսկ երիտասարդների 58 կգ քաշային կարգում Ռոբերտ Սիմոնյանը՝ հաղթելով բոլոր գոտեմարտերը հասել է եզրափակիչ, ուր ոսկե մեդալի համար կպայքարի տաջիկ մարզիկի հետ։
Եզրափակիչ գոտեմարտերի սկիզբը՝ 14։00, որոնց կարելի է հետևել այս հղումով։