27-ամյա դարպասապահը մարզական քաղաքացիությունը փոխելուց հետո առաջին անգամ ընդգրկվել է Ալժիրի հավաքականի կազմ: Հոկտեմբերին Ալժիրը ԱԱ-2026-ի ընտրական փուլում կմրցի Սոմալիի և Ուգանդայի թիմերի հետ:
Լյուկա Զիդանը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Զինեդին Զիդանի որդին է։ 2024 թվականից հանդես է գալիս «Գրանադայում», 2014-2018 թվականներին խաղացել է Ֆրանսիայի տարբեր տարիքային հավաքականներում: