Սպորտ

Իսպանիան, Թուրքիան և Նորվեգիան ՈւԵՖԱ-ին կոչ են արել Իսրայելին անհապաղ հեռացնել

Իսպանիան, Թուրքիան և Նորվեգիան ՈւԵՖԱ-ին կոչ են արել Իսրայելին անհապաղ հեռացնել

Հայտնի են այն երկրները, որոնք հանդես են գալիս իսրայելական թիմերի հեռացման օգտին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈւԵՖԱ-ն իսրայելական թիմերի հնարավոր արգելքի վերաբերյալ որոշում կկայացնի այս շաբաթ:

Հեռացման օգտին հանդես է եկել կազմակերպության գործադիր կոմիտեի անդամների ճնշող մեծամասնությունը։ Սակայն ավելի ուշ տեղեկություն է հայտնվել այն մասին, որ այդ հարցի քվեարկությունը հետաձգվել է Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի ֆոնին։  

RMC Sport-ի տեղեկություններով՝ եվրոպական մի քանի ֆուտբոլային ֆեդերացիաներ կոչ են անում ՈւԵՖԱ-ին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Իսրայելի նկատմամբ, որոնց թվում են Իսպանիան, Թուրքիան և Նորվեգիան: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան նույնպես հետաքրքրված է դրանով:

«Կա հստակ շարժում», - հայտարարել է ՈւԵՖԱ-ի աղբյուրը:

Նշենք, որ կազմակերպության գործկոմի հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական